ՎՎարդուհի Հարությունյան

Գալուզինն ու Զուրաբաշվիլին քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցեր

Գալուզինն ու Զուրաբաշվիլին քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցեր

Ռուս-վրացական վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակում Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլու հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, առանձնացվել է առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը:

«Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Երկու պատվիրակությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել բելառուսական կողմին՝ ռուս-վրացական հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ ի շահ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում