ՎՎարդուհի Հարությունյան

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը համաձայնեցման վերջնական փուլում է. Պեսկով

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը  համաձայնեցման վերջնական փուլում է. Պեսկով

Կրեմլը դեռ չի պատրաստվում հայտարարել, թե եվրոպացիներից ովքեր են դիվանագիտական ուղիներով հրավիրվել Մոսկվա՝ նրանց դիրքորոշումը ճշտելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր դիվանագիտական ուղիներով Եվրոպայի որոշ ներկայացուցիչների՝ Մոսկվա այցելելու հրավերի մասին, որպեսզի հստակեցվի նրանց դիրքորոշումը խաղաղության գործընթացին հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան ցանկանում է հասնել «հատուկ ռազմական գործողության» իր նպատակներին և կնախընտրեր դրանց հասնել խաղաղ ճանապարհով, որից հետո անմիջապես կանգ կառնի։

Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ աջակցություն է հայտնել Կոնստանտինովկայում առաքելության գաղափարին, բայց Կիևից դիրքորոշում չեն հայտնել։

Գերիների փոխանակումն էլ, Պեսկովի խոսքով, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնեցման վերջնական փուլում է. Մոսկվան ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ ՌԴ-ի և Ուկրաինայի հատուկ ծառայություններն այժմ զբաղվում են գերիների փոխանակման ցուցակների համաձայնեցմամբ, ասել է Պեսկովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում