Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմին հատկացնել 10,000 հազար դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմին` 13,330․9 հազար դրամ, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին՝ 16,669․1 հազար դրամ։
Մասնավորապես, կիրականացվեն հետևյալ ծրագրերը՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյ․ Տեղ 19-րդ փող. թիվ 11 հողամասի հասցեում նոր հենապատի կառուցման աշխատանքներ,Վայոց ձորի մարզի Տ-9-36-/Մ-2/-Արտավան ճանապարհի վրա գտնվող հին կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման աշխատանքներ։










