Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի գրությունների հիման վրա ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում գործող հանքավայրում։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հանքավայրի հարավային տեղամասի տարածքից դուրս ապօրինի տեղահանել է 51 952 խմ տուֆի լեռնային զանգված, իսկ թաքցված ծավալը կազմել է 5912 խմ տուֆի մարված պաշար։
Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատմամբ՝ վնասի չափը կազմել է 3 494 760 դրամ։
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը գնահատելու համար գրություն է ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։










