Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունից։

Էկոպարեկային ծառայությունը սահմանելու է խիստ հսկողություն՝ սահմանված արգելքի պահպանմանը հետևելու նպատակով։ Ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չկատարման յուրաքանչյուր դեպք արժանանալու է իրավական գնահատականի։ Օրինազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։

Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում չպետք է գտնվեն որսի նպատակով օգտագործվող նավակներ և որսամիջոցներ։ Դրանց սեփականատերերին և օգտագործողներին կոչ ենք անում մինչև սահմանված ժամկետը ապահովել դրանց դուրսբերումը լճից՝ խուսափելու օրենքով նախատեսված պատասխանատվությունից։

Սևանա լճի ձկնային պաշարների պահպանումը և բնական վերարտադրության ապահովումը բնապահպանական առաջնահերթություն են, որոնց նկատմամբ ցանկացած խախտում անթույլատրելի է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում