Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից:

«Պատմական դռներ» հուշադրամների շարք. «Սևանավանք»

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:

Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես՝ ՀՀ զինանշանը: Դարձերես՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):

Հուշադրամը հատվել է B.H. Mayer Mint դրամահատարանում, Գերմանիա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում