Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 44 դիմում, որից 26-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 13 դիմում։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 5 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։










