ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինն ամփոփել է Շենժենում կայացած եռակողմ հանդիպումը

Պուտինն ամփոփել է Շենժենում կայացած եռակողմ հանդիպումը

Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է արդյունքները։

Գործընկերների հետ բանակցությունները նա որակել է օգտակար։ Քննարկված թեմաների թվում Կրեմլի ղեկավարը նշել է ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում։

«Նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել հակամարտությունները, ներառյալ ուկրաինական հակամարտությունը, ձգտում է բարելավել, այդ թվում՝ ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները... Ինչ վերաբերում է փոխզիջումներին, իհարկե, դրանք կան, ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Ամերիկյան կողմը հանդես է եկել առաջարկներով, այդ թվում՝ Ալյասկայում, մենք համաձայնել ենք դրանց։ Հարցն այն է՝ արդյոք հակամարտության մյուս կողմերը՝ Ուկրաինան և, տվյալ դեպքում, նրա եվրոպացի հովանավորները, կցանկանա՞ն համաձայնել այդ փոխզիջումներին»,- նշել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը նաև անդրադարձել է Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածներին՝ նշելով, որ Մոսկվայի պատասխանը Կիևի համար ցավոտ է լինելու։

«Նաև առաջարկ կար դադարեցնել կրակը որոշ ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Ես այդ հարցը քննարկել էի Անվտանգության խորհրդի հետ։ Սակայն Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածներից հետո դա այլևս օրակարգում չէ։ Ինչ վերաբերում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությանը, այդ հարցում որևէ բան զոհաբերելու մտադրություն չունենք, մենք պատրաստվում ենք փոխզիջումներ փնտրել։ Ինձ թվում է՝ դրանք միանգամայն հնարավոր են։ Հարկավոր է հաշվի առնել ներկայիս իրողությունները, այդ թվում՝ տարածքների հարցերում»,- ասել է Պուտինը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում