Խաղաղությունը վերջնական, անշրջելի դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ և դա խորհրդարանական ընդդիմությունն է` 2027-ի բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ խաղաղության, անկախության ու ինքնիշխանության ճանապարհին ավելի լուրջ խոչընդոտներ հաղթահարվել են, և ժողովուրդը սա ևս կհաղթահարի: Վարչապետն այսօր ևս մեկ անգամ կրկնել է իր առաջարկը՝ ապահովել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայները. եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ինքը հրաժարական կտա, եթե կողմ քվեարկի՝ հաջորդ ընտրություններում չի առաջադրվի:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։












