Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և Կիպրոսի կարգավորման հարցերով ԵՄ հատուկ դեսպանորդ Ռաֆայելե Ֆիտոյին: Նա ընդգծել է Անկարայի համար Եվրամիության հետ հարաբերությունների և համագործակցության կարևորությունը:
Միևնույն ժամանակ Ֆիդանը սխալ է համարել այն ռազմավարությունը, որի հետևանքով Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ապագան սպառնալիքի տակ է դրվել Կիպրոսի դիրքորոշման պատճառով:
Ֆիդանը նաև նշել է, որ Մաքսային միության թարմացումը բխում է Թուրքիայի և ԵՄ-ի ընդհանուր տնտեսական շահերից, և այդ հարցը չպետք է կապել Կիպրոսի խնդրի հետ:









