Թատերական հանդիպում՝ նոր միջավայրում․ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները բեմադրությամբ հանդես են եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

Թատերական հանդիպում՝ նոր միջավայրում․ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները բեմադրությամբ հանդես են եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

«Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է խթանել ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված գործընթացները՝ կարևորելով նաև տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց միջև մշակութային, մարզական և կրթական կապերի ձևավորումն ու ամրապնդումը»,– հայտնում են ծառայությունից։

Այս նպատակին էր միտված ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված մշակութային միջոցառումը, որի շրջանակներում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները հանդես են եկել «Պատվախնդիրը» կատակերգական-երգիծական պիեսի բեմադրմամբ։

Պիեսի հեղինակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մշակութային ինքնագործ միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանն է։ Ստեղծագործության հիմքում պետական հրատարակչության առօրյան է, որտեղ հումորային իրավիճակների միջոցով բախվում են գրական որակի պահպանման ձգտումն ու տարբեր հեղինակների անձնական հավակնությունները։

Միջոցառումը հնարավորություն է ընձեռել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին ոչ միայն հանդես գալու նոր հանդիսատեսի առջև և ցուցադրելու իրենց ստեղծագործական և դերասանական կարողությունները, այլև որոշ ժամանակով փոխելու առօրյա միջավայրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում