Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար

Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար

Նոյեմբերի 21-24-ն իրականացվելու են Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի Վաղարշապատի շրջանցի կմ2+100-ում գտնվող կամրջի թռիչքային կառուցվածքի վնասված սալերի ապամոնտաժման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Շինաշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 21-24-ը կփակվի Հ-13 /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս-/Մ-2/ ճանապարհի կմ0+900-կմ1+000 հատվածը։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել կամրջին հարակից շրջանցիկ ճանապարհներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում