Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանը: Վարչապետ Քրիստեն Միխալի խոսքով՝ դեկտեմբերի 1-ին՝ առավոտյան կփակվեն սահմանային բոլոր անցակետերը՝ երկուսը Նարվայում և երկուսը՝ Էստոնիայի հարավ-արևելքում։
Նա հավելել է՝ վեց ամիս անց կառավարությունը կգնահատի անվտանգային իրավիճակը և կորոշի՝ արդյոք անցակետերը պետք է փակ մնան։ Միխալը խոստացել է, որ իշխանությունները կդիտարկեն սահմանի փակման հետևանքով սոցիալական և տնտեսական հնարավոր հետևանքները մեղմելու միջոցառումներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Էստոնիայի որոշումը համեմատել է նոր «երկաթե վարագույրի» հետ։ Նրա խոսքով՝ սա հակառուսական քաղաքականության հերթական դրսևորում է և որևէ հիմք չունի:










