Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ գործողություններում

Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ գործողություններում

Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի, ռազմաբազաների և այլ օբյեկտների օգտագործումն Իրանի դեմ ամերիկյան գործողությունների նախապատրաստման և իրականացման համար:

Իրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ին նման աջակցությունը կարող է դիտարկվել որպես ագրեսիա և Իրանին պատասխան պաշտպանական միջոցներ ձեռնարկելու իրավունք է տալիս։

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանի պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու իրենց ենթակառուցվածքների հետագա օգտագործումն Իրանի դեմ հարձակումների համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ այս իրավիճակում անգործությունը հակասում է բարիդրացիության սկզբունքին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում