Վիզաների ազատականացումից մինչև սահմանների կառավարում․ Արմեն Ղազարյանի հանդիպումը ICMPD փոխտնօրենի հետ

Վիզաների ազատականացումից մինչև սահմանների կառավարում․ Արմեն Ղազարյանի հանդիպումը ICMPD փոխտնօրենի հետ

Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) գլխավոր տնօրենի տեղակալ Սեդեֆ Դիրինգի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանում սահմանների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Արմեն Ղազարյանը կարևորել է ICMPD-ի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովումը։ Կողմերն անդրադարձել են ոլորտային ծրագրերի տեխնիկական աջակցության և անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման հնարավորություններին։

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում