Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ուորեն Դևիդսոնի, Դեյվիդ Թեյլորի և Մայք Քերիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–ԱՄՆ երկկողմ օրակարգի ընթացիկ զարգացումները։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ։













