Մեծ պատիվ էր մասնակցել Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը․ դեսպան Մկրտչյան

Մեծ պատիվ էր մասնակցել Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը․ դեսպան Մկրտչյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է դեսպանը։

«Մեծ պատիվ էր մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Վետերանի օրվան:

Երեկոյին ներկա էին ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ։

Միջոցառման ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ շփման հնարավորություն ունեցա տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱՄՆ աշխատանքի քարտուղար Քիթ Սոնդերլինգի, ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քյուրանի, ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) տնօրեն Սառա Քարթերի, ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային հետ»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում