Այս տարի բանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը ոչ միայն իրականությանը չհամապատասխանող և խիստ չափազանցված է, այլև մանիպուլյատիվ․ ՊՆ մամուլի քարտուղար

Այս տարի բանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը ոչ միայն իրականությանը չհամապատասխանող և խիստ չափազանցված է, այլև մանիպուլյատիվ․ ՊՆ մամուլի քարտուղար

ՊՆ մամուլի քարտուղարն արձագանքել է ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի՝ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ գրառմանը

«Տիկի՛ն Ղահրամանյան, պաշտպանության նախարարությունը մահվան դեպքերը տարանջատում է երկու խմբի՝ բանակում տեղի ունեցած (ծառայության հետ կապված) և բանակում տեղի չունեցած (ծառայության հետ չկապված):

Առաջին խմբում ներառվում են զինվորական ծառայության ընթացքում և ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքերը։

Երկրորդ խմբում ներառվում են այն դեպքերը, որոնք բանակում տեղի չեն ունեցել (ծառայության մեջ չլինելու ժամանակ, ծառայության վայրից դուրս, ծառայության հետ կապ չունեցող պայմաններում և հանգամանքներում, օրինակ՝ արձակուրդում գտնվելիս):

Խնդիրը հենց այս երկու տարբեր խմբերի թվերի միավորման մեջ է։ Դրանք հաճախ գումարվում են, իսկ ստացված ընդհանուր թիվը ներկայացվում հանրությանը՝ առանց տարբերակելու՝ մահվան դեպքերից որոնք են բանակում տեղի ունեցած, և որոնք՝ ոչ։ Նման մոտեցումը խեղաթյուրում է իրական պատկերը և հանրության շրջանում ձևավորում թյուր ընկալում։

Հատկանշական է, որ պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որը տարիներ շարունակ հաշվառել և հանրայնացրել է նաև բանակում տեղի չունեցած (ծառայության հետ կապ չունեցող) մահվան դեպքերը՝ ապահովելով առավել ամբողջական տեղեկատվություն։

Հետևաբար, այս տարի բանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը ոչ միայն իրականությանը չհամապատասխանող և խիստ չափազանցված է, այլև մանիպուլյատիվ։ Դուք միավորել եք բանակում տեղի ունեցած և բանակում տեղի չունեցած մահվան դեպքերը՝ առանց որևէ տարանջատման այդ ընդհանրական թիվը ներկայացնելով հանրությանը։ Սա փաստերի ոչ ճշգրիտ ներկայացում է և չի կարող ընդունելի համարվել որպես հանրային իրազեկում»,- սոցցանցի իր էջում գրում է Արամ Թորոսյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում