Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ, որպեսզի զինծառայողները ցանկացած պահի լոգանք ընդունելու հնարավորություն ունենան։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հետագայում նմանատիպ ենթակառուցվածքներ կստեղծվեն բոլոր ուղղություններում»,- գրել է Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։










