Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունն ամբողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից մեկն է՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի աջակցությամբ և միջնորդությամբ։ «Ու թեև կողմերը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ռուսական կողմը նախկինի պես պատրաստ է աջակցել, եթե նրա ջանքերը պահանջված լինեն», - հավելել է ԱԳՆ խոսնակը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։











