Հայաստանը վերահաստատել է կայուն տրանսպորտի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության հանձնառությունը

Հայաստանը վերահաստատել է կայուն տրանսպորտի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության հանձնառությունը

Նոյեմբերի 20-ին Բանգկոկում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովի եզրափակիչ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

Նիստի ընթացքում ընդունվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացման 2027–2031 թթ. նախարարական հռչակագիրը և Տարածաշրջանային գործողությունների ծրագիրը։

Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ընդունված փաստաթղթերը՝ որպես ներառական տրանսպորտային կապերի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման, առևտրի և տեղաշարժի դյուրացման հիմք՝ ընդգծելով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքների և մարտահրավերների հասցեագրման անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է փաստաթղթերի շուրջ բանակցություններում Հայաստանի կառուցողական ներգրավվածությանը և վերահաստատել ՀՀ հանձնառությունը Տարածաշրջանային գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը։

Նախարարի տեղակալը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը հանձնաժողովի անդամ պետությունների, քարտուղարության և շահագրգիռ այլ կողմերի հետ՝ տրանսպորտի կայուն զարգացման համատեղ նպատակներին հասնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում