ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսական հրթիռների հետ կապված միջադեպերը պատասխան են պահանջում, բայց ԱՄՆ-ն էսկալացիա չի ուզում. Տուսկ

Ռուսական հրթիռների հետ կապված միջադեպերը պատասխան են պահանջում, բայց ԱՄՆ-ն էսկալացիա չի ուզում. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն անդրադարձել է Ուկրաինայի հետ սահմանից մոտ 60 կմ հեռու գտնվող Նովի Լիպովեց բնակավայրի շրջանում երկրի օդային տարածքի խախտման դեպքին, որի համար Վարշավան մեղադրել էր Ռուսաստանին։

Հուլիսի վերջին էլ Լեհաստանի օդային տարածք հրթիռ էր ներթափանցել և ընկել Տառնավա-Կոլոնիա բնակավայրի մոտակայքում։ Լեհաստանի կառավարության տվյալով՝ դա ռուսական X-101 թևավոր հրթիռ էր։

«Միջադեպ է տեղի ունեցել, որը պատասխան է պահանջում, սակայն մեր դաշնակիցները, օրինակ` ԱՄՆ-ն, չեն ցանկանում, որ պատասխան միջոցները էսկալացիայի նոր փուլ առաջացնեն, և ես դա հասկանում եմ։ Բայց ես, մեղմ ասած, միշտ չէ, որ համաձայն եմ ամերիկյան կողմի՝ միջադեպերի այս գնահատականներին ու մեկնաբանություններին։ Կարծում եմ, որ այս դեպքում այլևս ոչ ոք չի փորձի տեղի ունեցածը ներկայացնել որպես պատահական սխալ»,- ասել է Տուսկը։

Մեկնաբանելով Լեհաստանի վարչապետի հայտարարությունը` Դոնալդ Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինը սխալմամբ անօդաչու թռչող սարքեր և մի քանի փոքր հրթիռ է ուղարկել Լեհաստան։

«Ես ոչինչ չեմ կարող անել դրա դեմ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում