ԼԼուսինե Մուրադյան

Քաղաքացին հարկային մարմնի միջոցով կկարողանա սոցվճար հատկացնել միաժամանակ որևէ ՀԿ-ի, լրատվամիջոցի և կուսակցության. նախագիծ

Քաղաքացին հարկային մարմնի միջոցով կկարողանա սոցվճար հատկացնել միաժամանակ որևէ ՀԿ-ի, լրատվամիջոցի և կուսակցության. նախագիծ

Ազգային ժողովի՝ նոյեմբերի 20-ի նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է սահմանել նոր կարգավորումներ, որոնց նպատակն է խթանել հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ֆինանսական անկախությունն ու թափանցիկությունը, ապահովել ազատ և անկողմնակալ խոսքի զարգացումը, ինչպես նաև ամրապնդել բնակչության հետ կապը։

Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից կազմակերպություններին անհատույց տրամադրվող դրամական միջոցները դասել սոցիալական ծախսերի շարքին։

«Հարկային մարմնում ստեղծվելու են ՀԿ-ների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ցանկեր, որոնք հարկային մարմինը հրապարակելու է։ Ցանկերում կարող են ներառվել Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկություններ հարկային մարմին ներկայացրած ՀԿ-ները, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտները և կուսակցությունները։

Ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրելու են կազմակերպությունը, նշելու են հատկացվող գումարի չափը, իսկ պետական գերատեսչությունը կազմակերպելու է գումարի փաստացի փոխանցման գործընթացը։

Հատկացում կարող է կատարվել միաժամանակ որևէ ՀԿ-ի, որևէ լրատվամիջոցի կամ որևէ կուսակցության»,– ասաց նա։

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշեց, որ ծրագիրը պիլոտային է լինելու, ինչպես նաև տեղեկացրեց, որ նախագիծը «միտված է մաքրելու լրագրողական դաշտը սինթետիկ լրատվամիջոցներից»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում