ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարը խոսել է Հայաստանի տնտեսական զարգացման, պետական աջակցության ծրագրերի, ներդրումների ներգրավման և բիզնեսի զարգացման հնարավորությունների մասին։
Աշակերտները հարցեր են ուղղել նախարարին՝ երկրի տնտեսական հեռանկարների, երիտասարդների զբաղվածության հնարավորությունների և այլ թեմաների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախարարը խորհուրդ է տվել աշակերտներին մեծ պատասխանատվությամբ վերաբերվել կրթությանը, չդադարել սովորել և մասնագիտությունն ընտրել մտածված։
«Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և չի ավարտվում երբեք։ Կարևոր է գտնել այն աշխատանքը, որը ոչ միայն կհետաքրքրի ձեզ, այլև հաճույքով կկատարեք ձեր մասնագիտական ճանապարհի ամբողջ ընթացքում»,– նշել է Գևորգ Պապոյանը։










