ԿԿարմեն Ղուկասյան

Մեր օրոք պետական պարտքը ավելացել է ոչ թե 2, այլ 1,7 անգամ․ վարչապետը՝ պետական պարտքի ավելացման մեղադրանքների մասին

Մեր օրոք պետական պարտքը ավելացել է ոչ թե 2, այլ 1,7 անգամ․ վարչապետը՝ պետական պարտքի ավելացման մեղադրանքների մասին

Մեծ հաշվով, բյուջեի նախագծի քննարկումը հանգեց մի քանի հարցերի՝ ո՞վ է ամենամեծ բարերարը, կրկնապատկվե՞լ է Հայաստանի արտաքին պարտքը, ոչ մի սոցիալական հույս չկա՝ ընդդիմության կողմից, նկատի ունեմ, ընդդիմությունը հանգեցրեց այս հարցերին, և, ի վերջո, 2027-ի հիմնական հարցը օբյեկտիվորեն դարձավ հետևյալը՝ արդյոք 2027 թվականին ՀՀ-ում կլինի՞ Սահմանադրության հանրաքվե։ Այդ մասին «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում իր եզրափակիչ ելույթի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն այնուհետև անդրադարձավ պետական պարտքի թեմային, ասաց՝ իրենց մեղադրում են նրանում, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։

«Մեղադրում էր երկու խմբակցություն, որոնց իշխանությունների օրոք՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Հայաստանի պետական պարտքը աճել է 6,6 անգամ և 5,8 անգամ, այսինքն՝ Քոչարյանի իշխանության օրոք պետական պարտքը, ներառյալ արտաքին, աճել է 6,6 անգամ, Սերժ Սարգսյանի օրոք՝ 5,8 անգամ այն պայմաններում, երբ իրենց կառավարման օրոք քովիդի համավարակ, օրինակ, չի եղել, երբ երկրում տնտեսությունը ուղղակի կանգնի։ Իսկ մեր օրոք պետական պարտքը ավելացել է ոչ թե 2, այլ 1,7 անգամ, և գիտեք ի՞նչ պատճառով, որ ի տարբերություն իրենց՝ մենք Հյուսիս-հարավը կառուցում ենք, այսինքն՝ այդ պարտքի մի մասը իրենք են ստորագրել»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ եթե, օրինակ, չկառուցենք Հյուսիս-հարավը, մեր պետական պարտքն ավելի քիչ կլինի։

«Այսինքն՝ մենք պետական պարտքի աճը անգամներով՝ 3-3,5 անգամ նվազեցրել ենք, և այսօր մեր պետական պարտքի մի զգալի մասը ձևավորվել է նրա արդյունքում, օրինակ, որ իրենց թանկ եվրոբոնդերը հետ ենք գնել, և ձեռք ենք բերել ավելի էժան պարտք»,- ասաց վարչապետը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում