ԿԿարմեն Ղուկասյան

Այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է. վարչապետ

Այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է. վարչապետ

Էստեղ խոսում են ՀԷՑ-ի մասին, բա ինչի՞ ՀԷՑ-ի պարտքերի մասին չեք խոսում։ ՀԷՑ-ը էնքան պարտքեր է ներգրավել, որ հիմա մենք ազգայնացման պրոցեսում մի «Վարչաֆեստի» բյուջեի չափ փող ենք տալու, ամբողջը գնենք, որովհետև այդ ընկերությունը պարտքային բեռի պաատճառով, ըստ էության, գին չունի, իր գինը ձգտում է զրոյի։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի մասին քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բարերարությանը, առանց անուն տալու, ասաց՝ հիմա էլ է կարծում՝ տվյալ անձը ամենամեծ բարերարն է՝ ամենամեծ քաղաքական բարերարը (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է - խմբ.) քաղաքական մեծամասնության համար։

«Նման ընդդիմադիր ունենալը, մեզ իրենից ի՞նչ է պետք ընդհանրապես, մեզ պետք է, որ ինքը խոսի, մեզ պետք է, որ իրենք ընդհանրապես խոսեն, և նրանց քաղաքական գործունեությունը մեծ բարերարություն է քաղաքական մեծամասնության համար, որովհետև այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է, և մենք ուրիշ առիթներով դրանում համոզվել էինք, իսկ էս երկու օրը՝ ընդհանրապես»,- ասաց վարչապետը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում