ԼԼուսինե Մուրադյան

Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ. Սոնա Ղազարյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ. Սոնա Ղազարյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

«Ընդդիմությունը մտածում է՝ մենք կատակում ենք, երևի թե։ Լրջությամբ չեն ընդունում այն, որ մենք իշխանության քվեն ստացել ենք՝ ամենայն լրջությամբ մոտենալու խաղաղության ինստիտուցիոնալիզացման գործընթացին, և դրանից հետկանգ չի լինելու»։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման շուրջ ծավալվող քննարկումներին։

Պատգամավորը նկատեց՝ ընդդիմությունը կարծում է, որ այս պահին իր դիրքերը բարենպաստ են, և որ ընդդիմադիրները փորձում են մանիպուլյատիվ թվերի միջոցով ներկայացնել, թե իրավիճակը բարելավվել է, մինչդեռ Սոնա Ղազարյանը կարծում է՝ դա չի համապատասխանում իրականությանը։

«ՏԻՄ ընտրություններում գրանցված արդյունքը և նրանց չմասնակցությունը հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լավ դիրքերում է՝ հատկապես հիմա արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար»,– ասաց նա։

Սոնա Ղազարյանը հույս հայտնեց, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակումից հետո քննարկումներն ավելի առարկայական կդառնան։

«Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ, և մենք, նաև բանեցնելով հանրային ճնշում, կփորձենք համոզել գնալ հանրաքվեի, որովհետև իրենց բոլոր փաստարկները սին են։ Մենք չենք բացառել, որ արտահերթ ընտրությունների կարող ենք գնալ»,– ասաց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում