Ռուսական ուժերն անցած գիշեր հերթական անգամ բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Կիևին։ Հարձակումների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքի մի շարք շրջաններում պայթյուններ են որոտացել, և հրդեհներ բռնկվել: ՌԴ բանակի հարվածների նախնական հետևանքների մասին հայտնել են քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը:
Կիևի քաղաքապետը հայտնել է նաև մի քանի կամուրջների վնասման մասին, ինչի հետևանքով Դնեպրի ափերի միջև երթևեկությունը բարդացել է։
Հաղորդվում է նաև 3 զոհի և 2 վիրավորի մասին:
Նոյեմբերի 19-ի երեկոյան Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան հայտնել էր, որ Կիևի վրա ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով դրոնի բեկորներն ընկել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածքում։










