ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հայեցակարգին. Քուշներ

Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հայեցակարգին. Քուշներ

Բեռլինում կայացած «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովի շրջանակում եվրոպացի առաջնորդները հանդես են եկել հայտարարություններով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եկել է ժամանակը «կրկին դիտարկելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը»։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ դեմ է նման հեռանկարին, և պատերազմի դրդապատճառներից մեկն էլ հենց եղել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը վստահեցրել է, որ պատրաստ են լինել Ուկրաինայի կողքին «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։ «Ագրեսորը չի կարող առաջ քաշել անիրատեսական պահանջներ»,- ընդգծել է Էնդի Բըրնհեմը։ Նա նաև տեղեկացրել է, որ Լոնդոնը 1000 հեռահար ԱԹՍ կփոխանցի Ուկրաինային։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջարեդ Քուշներն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հայեցակարգին՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի օրինակով, ըստ որի դաշինքի մի երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում ամբողջ Միության վրա։ Նրա խոսքով՝ սա շատ լուրջ քայլ է, սակայն այս հնարավոր մեխանիզմը պետք է դառնա անվտանգության միջոցառումների ավելի լայն փաթեթի մաս և համապատասխանի այդ թվում ԱՄՆ-ի շահերին։

«Առաջընթաց ենք գրանցել նաև Ուկրաինայի հետպատերազմյան տնտեսական բարգավաճման ծրագրի մշակման հարցում։ Եվրամիությունը բացառիկ կարևոր դեր ունի այս նախաձեռնության առաջմղման գործում», - մանրամասնել է նա։ Քուշները նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պատրաստվում են Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին։

«Ռուսաստանը համաձայնել է մասնակցել եվրոպացիների մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով բանակցություններին»,- շարունակել է բանագնացը։ Քուշները նաև կարևորել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության վերսկսումը։ Նա հավելել է, որ եվրոպական կողմին են ներկայացրել Չինաստանում Դոնալդ Թրամփի բանակցությունների արդյունքները և հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ջանքերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում