Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանից մոտ 60 կմ հեռու գտնվող Նովի Լիպովեց բնակավայրում, անհայտ օբյեկտ է ընկել։ Երկրի արևելքում անկման վայրն այժմ շրջափակված է՝ հայտնել է Լեհաստանի դատախազության ներկայացուցիչը:
Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հրավիրել է խորհրդակցություն նախարարների, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների և հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ՝ կապված երկրի օդային տարածքի խախտման հետ։ Նա նշել է, որ ներկայումս օդից սպառնալիք այլևս չկա։
Նոյեմբերի 20-ի առավոտյան Լեհաստանի անվտանգության կառավարական կենտրոնն օդային հարձակման սպառնալիքի մասին նախազգուշացումներ է ուղարկել Ուկրաինային սահմանակից երկու շրջանի բնակիչներին:
Հուլիսի վերջին Լեհաստանի օդային տարածք հրթիռ էր ներթափանցել և ընկել Տառնավա-Կոլոնիա բնակավայրի մոտակայքում։ Լեհաստանի կառավարության տվյալներով՝ դա ռուսական X-101 թևավոր հրթիռ էր։










