Դանիան վավերացրել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը

Դանիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթուղթը թույլ է տալիս ամերիկյան կողմին լրացուցիչ ուժեր տեղակայել Գրենլանդիայում, միևնույն ժամանակ հաստատում է կղզու նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։

Գրենլանդիայի խորհրդարանը փաստաթուղթը վավերացրել էր 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Համաձայնագիրը լրացնում է կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերաբերյալ 1951 թվականի պայմանագիրը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշանակալի է որակել համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ այն օգտակար կլինի ինչպես փաստաթղթի կողմերի, այնպես էլ ՆԱՏՕ-ի և ամբողջ Եվրոպայի համար։Այսպիսով, ԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու նոր ռազմաբազա կառուցել, մեկ բազա կղզում արդեն կա։ Բացի այդ, Վաշինգտոնը հնարավորություն կստանա ազդելու օտարերկրյա ռազմական գործունեության և ռազմավարական նշանակության ներդրումների հետ կապված հարցերի վրա։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարում էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը մեծացնում են ակտիվությունը կղզու շրջակայքում, ինչը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը։ Նա չէր բացառում, որ կարող է ուժով ստանալ Գրենլանդիան։

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում