Նոյեմբերի 18–19-ը Մոսկվայում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության և անդամ պետությունների ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություններ։
Միջոցառումներին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած խորհրդակցության ընթացքում ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևի նախագահությամբ քննարկվել են ԵԱՏՄ առևտրային բլոկի արդիական հարցերը։
Հանձնաժողովում տեղի են ունեցել նաև անդամ պետությունների առաջարկություններին նվիրված խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալների մակարդակով։
Քննարկումների ընթացքում կարևորվել են անդամ պետությունների առաջարկությունների համադրումը, գործընկերների դիրքորոշումների հստակեցումը և փոխընդունելի մոտեցումների ձևավորումը։
Խորհրդակցությունների արդյունքները հիմք կհանդիսանան հարցը Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք նիստին ներկայացնելու և համապատասխան առաջարկությունների հետագա քննարկման համար։










