Կանադայի ավելի քան 285 000 քաղաքացի դաշնային խորհրդարանի Համայնքների պալատի ուղղված էլեկտրոնային խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով Օտտավայում ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային «անցանկալի անձ» հայտարարել և հասնել նրան, որ Վաշինգտոնը հետ կանչի դիվանագետին:
Փաստաթղթի հեղինակները կոչ են անում ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պարբերական խախտումների վրա և ստուգում անցկացնել Կանադայի ներքին գործերին ամերիկյան միջամտության վերաբերյալ:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Հուկստրան Կանադայում 2025 թվականի ընտրարշավն անվանել է «հակաամերիկյան», նսեմացրել է Կանադան որպես «51-րդ նահանգ» ԱՄՆ-ին միացնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի սպառնալիքների նշանակությունը, ինչպես նաև Օտտավային մեղադրել է ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու համար:










