Բուխարեստում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողությունները և տնտեսական հնարավորությունները

Բուխարեստում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողությունները և տնտեսական հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։

Իր խոսքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համատեքսում:

Եվրոպական կապակցվածության, ենթակառուցվածքների և ռազմավարական ընտրության հնարավորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծին, ինչպես նաև Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման, միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացներում առավել ակտիվ ներգրավվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Սթիվ Ֆայնբերգը, Մատակարարման շղթաների կառավարման հունական ասոցացիայի (GASCM) և Սալոնիկի նավահանգստի ներկայացուցիչ Դիմիտրիոս Ցիցամիսը, ինչպես նաև «Global Vision»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սորին Միհայ Պրեդան։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում