Դավիթ Կարապետյանը ռումինացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու մայիսին կայանալիք «Երևանյան երկխոսություն» համաժողովին

Դավիթ Կարապետյանը ռումինացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու մայիսին կայանալիք «Երևանյան երկխոսություն» համաժողովին

Նոյեմբերի 19-ին Բուխարեստի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրատլանտյան դիմակայունության կենտրոնի նախագահ, պետքարտուղար, դեսպան Լուչիան Ֆատուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են հանրային և ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման, ճգնաժամային կառավարման, ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու ոլորտներում համագործակցության հարցեր։ Լուչիան Ֆատուն ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, մշակված վերլուծական գործիքակազմն ու միջազգային դասընթացների անցկացման փորձը։

Դավիթ Կարապետյանը ռումինացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հաջորդ տարվա մայիսին կայանալիք «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և ռումինական համապատասխան կառույցների միջև երիտասարդ դիվանագետների ու փորձագետների փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ գործընկերության հաստատման այլ հնարավորություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում