Մենք ասում ենք, որ չենք ուզում պատերազմ։ Հետևաբար, մեր պետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, որի վրա մեր ժողովուրդը պետք է զարգանա, ապրի և շատանա։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը գրառմանը կից սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շեշտելով․ «Մենք ոչ թե դավաճանում ենք, այլ ընդհակառակը՝ ասում ենք, եկեք չդավաճանենք այս պետությանը»։










