Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի բժշկական կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի նոր պաշտոնակատարին:
Ծնունդով արթիկցի Դավիթ Գևորգյանը վեց ամիս կպաշտոնավարի, որից հետո կանցկացվի տնօրենի մրցույթ: Մինչ այդ, նրա խնդիրն է լինելու ապահովել կենտրոնի բնականոն աշխատանքը և մեկնարկել զարգացման նոր փուլ։
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան













