Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստին ներկայացվել են ԶՈՒ-ում պատահարների կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստին ներկայացվել են ԶՈՒ-ում պատահարների կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում ներկայացրել են զինված ուժերում դեպք-պատահարները ծնող պատճառները, նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Մասնակիցներին ներկայացվել է զինված ուժերում ընթացող մի շարք բարեփոխումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիճակագրական տվյալների վերաբերյալ մամուլում հայտնվող խեղաթյուրված հրապարակումների և ինքնասպանության դեպքերի ոչ ճիշտ լուսաբանման հնարավոր հետևանքներին:

«Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացված քննարկումը, որին մասնակցում էին խնդիրներով շահագրգիռ պետական մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, անցել է կառուցողական մթնոլորտում»,- նշում են ՊՆ-ից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում