Նոյեմբերի 18-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Ջուլի Քրոուլիին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Շնորհավորելով Ջ.Քրոուլիին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Հարությունյանն անդրադարձել է հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի։
Երկուստեք կարևորվել են առևտրատնտեսական կապերի խորացումը, տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական, խորհրդարանական և գործարար կապերի ամրապնդումը։
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին և վերահաստատել երկկողմ օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը։




