Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Համզա Սալլաուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Նիգերիայի միջև հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խորացման ուղիները, նախանշել առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները և ընդգծել առկա ներուժն առավելագույնս իրացնելու նպատակով համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում