Դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հռոմի ԼՈՒԻՍՍ համալսարանի ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները

Դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հռոմի ԼՈՒԻՍՍ համալսարանի  ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները

Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Հռոմի ԼՈՒԻՍՍ համալսարանի (Luiss, Libera Universita Internazionale degli Studi Sociali) միջազգային ուսանողների հետ։ Այդ մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու հիմնական ուղղությունները, խոսել Հայաստան-Իտալիա հարաբերությունների ներկա փուլի մասին, ծանոթացրել դիվանագիտական առաքելության, դեսպանության գործունեության hիմնական ուղղություններին:

Ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու դեսպանին դիվանագիտական աշխատանքի, Հայաստանի արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ։

Հանդիպումը կազմակերպվել էր «Leaders International Liaison Association» (LILA) նախաձեռնությամբ՝ ԼՈՒԻՍՍ համալսարանի հայ ուսանողների ներգրավմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում