Հայաստանի երեք ծանրորդ կմասնակցի Դոհայում անցկացվելիք օլիմպիական որակավորման առաջին մրցաշարին

Հայաստանի երեք ծանրորդ  կմասնակցի Դոհայում անցկացվելիք օլիմպիական որակավորման առաջին մրցաշարին

Դեկտեմբերի 10-15-ը Հայաստանի երեք ծանրորդներ կմասնակցեն Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք օլիմպիական որակավորման առաջին մրցաշարին։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը.

Դեկտեմբերի 10, ժամը՝ 18:00 - Գոռ Սահակյան (75 կգ)

Դեկտեմբերի 14, ժամը՝ 18:00 - Արա Աղանյան (95 կգ)

Դեկտեմբերի 15, ժամը՝ 15:30 - Գարիկ Կարապետյան (110 կգ)

Նախնական հայտավորված արդյունքները.

Գարիկ Կարապետյանը 410 կգ երկամարտի հայտով իր քաշային կարգում կիսում է առաջին հորիզոնականը բուլղարացի Խրիստո Խրիստովի հետ։

Արա Աղանյանը հայտավորել է 385 կգ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Նրանից առաջ են Կառլոս Նասարն ու Յոքսեր Կինտոն՝ 390-ական կգ արդյունքներով։

Գոռ Սահակյանը նույնպես երրորդն է նախնական հայտացուցակում՝ 345 կգ արդյունքով։ Առաջին երկու հորիզոնականներում Ինդոնեզիայի (355 կգ) և Հյուսիսային Կորեայի (350 կգ) ներկայացուցիչներն են։

Հայաստանի կանանց հավաքականն այս մրցաշարին չի մասնակցի։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում