Աշխարհի առաջնությունների դրոշն այսօր փոխանցվեց Հայաստանին. Արայիկ Հարությունյան

Աշխարհի առաջնությունների դրոշն այսօր փոխանցվեց Հայաստանին. Արայիկ Հարությունյան

Աշխարհի առաջնությունների դրոշը այսօր փոխանցվեց Հայաստանին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Չինական Նինգբո քաղաքում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հաջորդը կհյուրընկալի Երևանը:

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբրի 20-ին, մրցաշարը կտևի 13 օր՝ սեպտեմբրի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը:

Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մայրաքաղաք Երևանում:

Գիտեմ, որ շատերդ մտահոգվել եք ընթացիկ արդյունքներով, մենք էլ ենք խնդիր տեսնում արձանագրված արդյունքներում: Առաջիկայում ֆեդերացիան կվերլուծի տեղի ունեցածը և եզրակացություններ կանի: Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին:

Իսկ որոշ շահարկողներին ասեմ՝ ծպտուններդ դուրս չէր գալիս, երբ օրինակ՝ նույն արդյունքը եղել է 2022 թվականին: Չեք խոսել, որովհետև գլխավոր մարզիչը ու գլխավոր քարտուղարը ձեր սիրելի Փաշիկ Ալվերդյանն էր, ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոմյանը:

Հեռու մնացեք ֆեդերացիայից և մեր մարզիկներից»,- գրել է Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում