ԴԴիանա Գասպարյան

Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։

«Ռոսգրանստրոյը»  քաղաքացիներին հորդորում է պլանավորել  ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում