Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։










