Թեհրանից հայտարարել են, որ ստացել են Իրանի պահանջների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը, սակայն այն համարում են անընդունելի։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային շեշտել է՝ ԱՄՆ-ը պետք է լիարժեք և հստակ պատասխան տա Իրանի պայմաններին և կատարի դրանք, և միայն այդ դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի։
Թեհրանն ավելի վաղ յոթ պայման էր առաջադրել Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու և Հորմուզի նեղուցը բացելու համար։ Դրանց թվում են բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և իրանական ակտիվների ապասառեցումը։ Կողմերի միջև շփումները շարունակվում են Կատարի միջնորդությամբ։
ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, որ ներկայումս չի նախատեսում նոր հարվածներ հասցնել Իրանին, թեև պատրաստ է դա անել, եթե անհրաժեշտ լինի։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանից ստանում է այն, ինչ ցանկանում է։ Նա հավելել է, որ Թեհրանի հետ անուղղակի բանակցություններ են վարում՝ հարստացված ուրանի պաշարների ճակատագրի հետ կապված։
Մանրամասները՝ տեսաշարում։













