Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնաբանել է ամերիկացի ընտրողների դիրքորոշումը։
«Անկախ նրանից՝ դա խիղճ է, թե կյանքի արժեք, ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք սատարում ենք այս ուղերձին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ըստ Ղալիբաֆի՝ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի իր սեփական ժողովրդի կամքը՝ հանուն միջազգային հովանավորների և շանտաժիստների, ապա կբախվի հետևանքների։
«Նրանք կհասկանան, որ մեր «ոչ»-ը կվերածվի մղձավանջի»,- հավելել է իրանցի քաղաքական գործիչը։










