«Ես ժամկետների սահմանափակում չունեմ։ Պարզապես ուզում եմ, որ այն ավարտվի: Գիտեք, դա մեզ չի վերաբերում։ Ես կցանկանայի ավարտել այն այսօր, բայց տանգոյի համար անհրաժեշտ են երկուսը: Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի», - Սպիտակ տան ղեկավարը New York Post (NYP) թերթի լրագրողին այսպես է պատասխանել, երբ վերջինը հիշեցրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը՝ ամերիկացի բանակցողները ցանկանում են հասնել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը մինչև հունվարի սկիզբը:
Նոյեմբերի 23-ին Bloomberg գործակալության հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվեն Ուիթքոֆը ցանկանում են «որքան հնարավոր է շուտ» հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը, լավագույն դեպքում՝ մինչև հունվարի սկիզբը:
«Միևնույն ժամանակ Ուկրաինայից զգալի զիջումներ են պահանջում, մինչդեռ Պուտինը պատերազմին վերջ դնելու պատրաստակամության որևէ նշան ցույց չի տալիս: Մենք հասկանում ենք, թե ինչ գին կարող է լինել։ Մենք էլ շատ ենք ցանկանում խաղաղություն, բայց ոչ միայն Ուկրաինայի հաշվին», - ասել է Զելենսկին։
Նույն հարցազրույցում նա նշել է, որ Կիևը մտադիր է հունվարին դիմել ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմին՝ խնդրելով ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, եթե Դոնալդ Թրամփը չկարողանա համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը մինչև 2026 թվականի ավարտը՝ Կիևի համար ընդունելի պայմաններով:










