Միացյալ Նահանգները հայտարարել է իր խոշորագույն առևտրային գործընկերների նկատմամբ ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանելու մասին: Դրանք կիրառվելու են ԱՄՆ առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի համաձայն անցկացված հետաքննության արդյունքում, որը վերաբերում է արտադրական հզորությունների կառուցվածքային ավելցուկին և արտադրական արդյունաբերության գերարտադրությանը՝ գրում է BBC-ն:
Հետաքննությունն ազդել է Չինաստանի, Եվրամիության, Սինգապուրի, Շվեյցարիայի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Կամբոջայի, Թաիլանդի, Հարավային Կորեայի, Վիետնամի, Թայվանի, Բանգլադեշի, Ճապոնիայի և Հնդկաստանի վրա։
Մաքսատուրքերի չափը կտարբերվի՝ կախված երկրից և ապրանքների կատեգորիայից։
Ամենաբարձր տոկոսադրույքները նախատեսված են Չինաստանի համար՝ մինչև 40%: Հաջորդը Վիետնամն է՝ մինչև 35 տոկոս։ Առևտրային մյուս գործընկերների նկատմամբ գործելու են 20% կամ 25% մաքսատուրքերը:
Այնուամենայնիվ, այդ մաքսատուրքերից մի քանիսի իրական չափն ավելի ցածր կլինի՝ նախագահ Թրամփի կողմից նախկինում համաձայնեցված առավելագույն սակագնային դրույքաչափերի սահմանափակումների պատճառով, նշում է BBC-ն:










