Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն որոշել է հետաձգել Ռուսաստանի հետ գործարար համաձայնագրերի կնքման ջանքերը. FT

ԱՄՆ-ն որոշել է հետաձգել Ռուսաստանի հետ գործարար համաձայնագրերի կնքման ջանքերը. FT

ԱՄՆ ղեկավարությունն անորոշ ժամանակով դադարեցրել է Ռուսաստանի հետ գործարար համաձայնագրերի կնքմանն ուղղված ջանքերը, որոնք կօգնեն վերջ դնել Ուկրաինայի ճգնաժամին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները եվրոպացի ներկայացուցիչներին հայտնել են, որ առևտրային համաձայնագրերն այլևս Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման հիմնական կողմը չեն ուկրաինական կարգավորման համատեքստում։ Նախկինում ԱՄՆ-ն քննարկում էր ամերիկյան ընկերությունների կողմից Ռուսաստանի նավթարդյունաբերության և տիտանի արտադրության մեջ ներդրումներ կատարելու, ինչպես նաև ավիացիոն ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Սկզբում ռուսական կողմը դրական է արձագանքել այս գաղափարներին, բայց ավելի ուշ լռել է, հաղորդում է թերթը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի ​​մեկնաբանել Financial Times-ի այն հաղորդագրությունը, որ ամերիկացի բանակցողները հրաժարվել են Ռուսաստանի հետ համատեղ գործարար նախագծերից՝ ուկրաինական կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում